...
ԼՂՀ ԱՆ. Դասընթաց `էլ. առողջապահական համակարգը գործարկողների համար
Հուլիսի 22-23-ը Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ընթացավ Էլեկտրոնային առողջապահական համակարգին վերաբերող թրեյնինգներ:
Տարեսկզբից Էլեկտրոնային առողջապահական համակարգը Արցախում գործում է միայն Հանրապետական բժշկական կենտրոնում: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ծրագրի լրիվությամբ անցմանը ամբողջ համակարգում: Այս էտապում առողջապահական համակարգի պետական պատվերի ֆինանսավորումը իրականցվելու է Էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով:
Հայաստանից ժամանած Էլեկտրոնային առողջապահական համակարգի դասընթացավար բժիշկ-փորձագետ Արման Ղուլիջանյանը Արցախի առողջապահության նախարարության և բուժհաստատությունների համապատասխան մասնագետներին է ներկայացրել Էլեկտրոնային առողջապահական համակարգի առանձնահատկություններն ու առավելությունները և վստահեցրել, որ համակարգով աշխատելը թեթևացնելու է գործընթացները:
էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման համար բուժհասատատությունները և շրջանային բուժմիավորումներն ամբողջությամբ հագեցվում են համապատասխան համակարգիչներով, որոնք ձեռք են բերվել Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական միջոցներով:
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYh8z4j8' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403